Թանգարան / Նորություններ

21.03.2017 - 21.03.2017

«Պրուսական դղյակները» Հայաստանի ազգային պատկերասրահում

 Մարտի 21-ին Ազգային պատկերասրահում տնօրեն Արման Ծատուրյանը և փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանը ընդունել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 24-31-ը Ազգային պատկերասրահում կազմակերպվող «Պրուսական դղյակներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի մանրամասները: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար Մարտինա Մյունխը:
Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներից զատ, երկու կողմերը քննարկել են նաև մշակութային հետագա համագործակցության մի շարք ծրագրեր:



Մշտական
ցուցադրություն

Մայսենի գործարան

Արձանիկ. Որսորդ (19-րդ դարի կես)

ճենապակի, վերջնարակյա նկարազարդում, կաղապարում, ռելիեֆ
բարձ.15 սմ