Թանգարան / Նորություններ

06.04.2017 - 20.04.2017

«Զրույց» անհատական ցուցահանդես Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում

 Մայրության և Գեղեցկության տոնին ընդառաջ, ապրիլի 6-ին` ժամը 14:00-ին, Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում տեղի կունենա երիտասարդ արվեստագետ Արևիկ Առաքելյանի` «Զրույց» խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունը նվիրված է Մայրության և Գեղեցկության տոնին, և նպատակ ունի հանրությանը ծանոթացնել երիտասարդ նկարչուհու արվեստին:

Արևիկ Առաքելյանը ծնվել է 1991 թ. ք. Երևանում, 2010-ին ընդունվել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա` Դեկորատիվ Կիրառական արվեստի բաժինը: Ունեցել է մի շարք ցուցահանդեսներ: Դեռևս 2011-ին ՆՓԱԿ-ում ունեցել է իր անհատական ցուցահանդեսը` «Բնական աղետ կամ արհեստական գոտի» խորագրով: Աշխատում է տարբեր նյութերով և տեխնիկաներով,հեղինակ է աբստրակտ ոճով արված խեցեգործական քանդակների, գրաֆիկական աշխատանքների, գեղանկարների, ինչպես նաև բազմաթիվ ինստալացիաների: Շեշտը հիմնականում դնում է մարդու առօրյա խնդիրներին, մարդկային հոգեվիճակներին: Նրա աշխատանքներն աչքի են ընկնում պայծառ, վառ գույներով:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 20-ը: Մուտքն ազատ է:

Մշտական
ցուցադրություն

Մայսենի գործարան

Աղաման կնոջ ֆիգուրով (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ)

ճենապակի, վերջնարակյա նկարազարդում, կաղապարում, ծեփակերտում, ռելիեֆ
բարձ.11 սմ