Թանգարան / Նորություններ

21.04.2017 - 28.04.2017

«Հայրենի եզերք» խորագրով ցուցահանդես Ջերմուկի մասնաճյուղում

 Ս.թ ապրլի 21-ին՝ ժ.15:00-ին, ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղում տեղի կունենա «Հայրենի եզերք» խորագրով ցուցահանդես: Այն ներկայացնում է հայկական բնապատկերի գեղատեսիլ վայրերը և նպատակ ունի մարզերի բնակչությանը ծանոթացնել հայ արվեստագետների ստեղծագործություններին, ինչպես նաև նպաստել մարզային մշակույթի զարգացմանը: