Թանգարան / Նորություններ

01.06.2017 - 01.06.2017

Հունիսի 1-ը Հայաստանի ազգային պատկերասրահում

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տոնական տրամադրություն էր: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ թանգարանը հյուրընկալել էր Չեխովի անվան դպրոցի շուրջ 40 աշակերտների: Երեխաները մասնակցեցին Հովհաննես Այվազովսկու «Տապանակիր լեռը» թեմայով ինտերակտիվ ծրագրին: Էքսկուրսիայի վերջում կայացավ վիկտորինա, որի շրջանակներում պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նրանց հանձնեց պատվոգրեր և շնորհակալագրեր, ապա երեխաներն իրենց ցանկություններով գրված փուչիկները բաց թողեցին երկինք՝ ի նշան խաղաղության և փոխադարձ ջերմության:
Շնորհավոր հունիսի 1: