Թանգարան / Նորություններ

05.10.2016 - 10.07.2017

Լոռին Իմ Աչքերով» խորագրով ցուցահանդես Ալավերդու մասնաճյուղում

 Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում մեկնարկեց մշակույթի նախարարության կողմից նախաձեռնած «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում ցուցահանդեսների շարքը:
Հունիսի 9-ին բացվեց Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Լոռենց Հարությունյանի բնանկարների ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկան պատկերասրահի վարիչ Ռաֆայել Ջավախյանը, Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի ռեկտոր Մակիչյանը, նկարիչ Արմեն Հարությունյանը: Իր խոսքում Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը կարևորեց «Մշակութային կանգառ» ծրագրի դերը՝ քաղաքի առօրյան ավելի հետաքրքիր ու հագեցած դարձնելու մեջ:
Նկարչին անակնկալ էր պատրաստել համալսարանի ուսանողուհի Նունե Սիրադեղյանը` նկարների մասին իր փոքրիկ ակնարկով:
Երաժշտական ելույթով հանդես եկավ փառատոնի մրցանակակիր Շահանե Թամազյանը:
Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս:

Մշտական
ցուցադրություն

Ներսիսյան Ստեփանոս Հակոբի

Իշխան Վ. Հ. Բեհբութովի դիմանակարը (1857)

կտավ, յուղաներկ
125x95 սմ