Թանգարան / Նորություններ

18.07.2017 - 25.07.2017

«Դիմանկարը հայ կերպարվեստում» խորագրով ցուցահանդես Դիլիջանի երկրագիտական թանգարանում

 ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Դիլիջանի երկրագիտական թանգարանում ս.թ. հուլիսի 18-ին՝ ժամը 15:00, տեղի կունենա «Դիմանկարը հայ կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսի բացում:
Հուլիսի 18-ից մինչ հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանում կցուցադրվեն 15 գեղանկարչական աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: Ցուցադրվելու են Պարուհի Թեփելիկյանի, Արփենիկ Նալբանդյանի, Հակոբ Գրիգորյանի, Վարոս Շահմուրադյանի, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Մկրտիչ Պապոյանի, Վալերիկ Ափինյանի և Արամ Իսաբեկյանի դիմանկարչական ժանրի աշխատանքները:

Մշտական
ցուցադրություն

Շահին Էդգար Պետրոսի

Ապուր բաժանելիս (1912)

թուղթ, օֆորտ
32x44,5/34x46 սմ