Թանգարան / Նորություններ

02.11.2017 - 02.11.2017

«Հայրենի Եզերք. Սևան» խորագրով ցուցահանդես Ազգային պատկերասրահի Էջմիածնի Մհեր Աբեղյան թանգարանում

 ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, նոյեմբերի 2-ին՝ ժամը 15:00, Հայաստանի ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյան պատկերասրահ-մասնաճյուղում կկայանա «Հայրենի Եզերք. Սևան» խորագրով ցուցահանդեսը:
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից ցուցադրվելու են Փանոս Թերլեմեզյանի, Արփենիկ Նալբանդյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սուրեն Սաֆարյանի և այլ հեղինակների շուրջ 11 գեղանկարչական աշխատանքներ:

 

Մշտական
ցուցադրություն

Բաժբեուկ–Մելիքյան Ալեքսանդր Ալեքսանդրի

Ինքնադիմանկար (1935)

կտավ, յուղաներկ
49x47 սմ