Թանգարան / Նորություններ

12.04.2018 - 12.04.2018

«Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում»

 Ապրիլի 5-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀՀ ազգային պատկերասրահի գիտակրթական բաժնի կրթական ծրագրերի պատասխանատու-համակարգող Արփինե Սարիբեկյանը կարդաց ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր Պոլ Գոգենի 170-ամյակին նվիրված դասախոսություն: Ներկաներին ողջունեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի վարիչ Լուսինե Խաչատրյանը: Դասախոսությանը ներկա էին Հայաստանի ազգային պատկերասրահի Հանրային կապերի բաժնի վարիչ՝ Անուշ Նիկողոսյանը, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանողները և այլք:

Մշտական
ցուցադրություն

Նալբանդյան Դմիտրի Արշակի

Ավետիք Իսահակյանի դիմանկարը (1940)

կտավ, յուղաներկ
99x128 սմ