Թանգարան / Նորություններ

03.10.2018 - 03.10.2018

Հերբերտ Մայեր. «Ով ենք մենք»

«Տեսողական գրադարան» նախագիծը կազմված է հանրագիտարանային սկզբունքով: Այն պատկերում է քաղաքակրթությունների մշակույթային պատմության ձևագոյացության հնարավորությունները։
Գերմանացի արվեստագետ Հերբերթ Մայերն իր լայնածավալ նախագծում ամբողջ աշխարհից և բոլոր ժամանակներից հավաքագրում և ի մի է բերում մարդկանց դիմանկարներ, մարդկային ֆիգուրներ:
Ցուցադրված ջրանկարների լայն ընտրանին անդրադարձ է նախապատմական շրջանից մինչև մեր օրեր՝ 40.000 տարեկան «Առյուծ մարդ» կերպարից մինչև «Դելփյան կառապան»-ը, Վերմեյերի «Մարգարտե ականջօղով աղջիկ»-ը գեղանկարից մինչև Բիբի Այշա անունով երիտասարդ աֆղանուհին, որի խեղված դեմքով լուսանկարը հանրային քննարկման առարկա դարձրեց միաժամանակ և կնոջ կարգավիճակը, լուսանկարն ինքնին և պատերազմի թեման:

Մշտական
ցուցադրություն

Իսաբեկյան Էդուարդ Հմայակի

Հորովել (1954)

կտավ, յուղաներկ
88x77 սմ