Թանգարան / Նորություններ

09.02.2019 - 12.02.2019

«Գույների կախարդանքը» ցուցահանդես՝ Մինասի գույներով՝ այցելուների ձեռքերով

Մոտ չորս ամիս ծրագրին մասնակցեց շուրջ վեց հարյուր /600/ աշակերտ՝ Հայաստանի տարբեր դպրոցներից և հաստատություններից:
Նախագծում առանցքայինը նկարչի ծննդավայրը պատկերող «Ջաջուռ» կտավն է՝ 1960 թ., որը հայրենի բնաշխարհի գունային սիմվոլիկ հավաքական պատկերն է։ Թիմային աշխատանքի արդյունքում պատանի արվեստասերները վերը նշված կտավի ուրվանկարի և տարաբնույթ իրերի` գործվածքների, թելերի, բազմերանգ գույների համադրությամբ ստեղծել են հայտնի գեղանկարի ինքնատիպ կոլաժային վերարտադրություններ:
Սիրով հրավիրում ենք ներկա լինելու այս ինքնատիպ ցուցահանդեսի բացմանը: 

Մշտական
ցուցադրություն

Հովնաթանյան Հակոբ Մկրտումի

Անհայտ տղամարդու դիմանկար

կտավ, յուղաներկ
98x64 սմ