Թանգարան / Նորություններ

01.03.2019 - 01.02.2019

Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի քննարկում

2019 թ. մարտի 1-ին` ժամը 14.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա խորհրդահայ գեղանկարչության նշանավոր վարպետ, բնանկարիչ Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի քննարկումը։ Նկարչի հարուստ ստեղծագործական ժառանգության մասին դասախոսությամբ հանդես կգան արվեստաբաններ Քնարիկ Ավետիսյանն ու Վարդիթեր Գամաղելյան, Գյուրջյանի մասին ուշագրավ հուշեր կպատմեն նկարիչ Ռուբետ Առուտչյանն ու լուսանկարիչ Վահան Քոչարը։
Մուտքն ազատ է։

Մշտական
ցուցադրություն

Անհայտ նկարիչ, 19-րդ դար

Կնոջ դիմանկար (Վ. Ա. Լադիժինսկայա)

կտավ, յուղաներկ
35,3x29 սմ