Թանգարան / Նորություններ

06.04.2019 - 06.04.2019

Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես տեղեկացնում է

 Նախորդ օրը մամուլում և հեռուստաընկերություններում տեղ գտած և մեծ աղմուկ բարձրացրած հրապարակումներն այն մասին, որ իբրև թե Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, չի համապատասխանում իրականությանը:
Հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ի ֆոնդերի փաստացի առկայության ստուգման և հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են: Փաստացի առկայության ստուգման ընթացքում հայտնաբերված բացակայող առարկաների մասին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը տեղեկացրել է վերադաս լիազոր և իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ:
Հարգելի լրագրողներ որևէ նյութ հրապարակելիս խնդրում ենք չգայթակղվել սենսացիոն վերնագրեր օգտագործելու հնարավորությունից, ցուցաբերել մասնագիտական բարձր ունակություններ, չզբաղվել զազրախոսությամբ և զերծ մնալ Հայաստանի Մայր թանգարանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, անունն անհարկի շահարկելուց ու չփորձել մոլորեցնել մեր հասարակությանը:

Մշտական
ցուցադրություն

Առաքելյան Սեդրակ Առաքելի

Գյուղում (1917)

ստվարաթուղթ, յուղաներկ
66,5x46 սմ