Թանգարան / Նորություններ

29.06.2019 - 29.06.2019

Նվիրատվություն

 Երեկ կանադահայ նկարչուհի Լուսնակը Ազգային պատկերասրահին նվիրեց իր «Սրտիս դարման» շարքից Կոմիտաս աշխատանքը:
Ամիսներ առաջ Երևանում առաջին անգամ բացվել էր Լուսնակի վերը նշված «Սրտիս դարման» խորագրով ցուցահանդեսը, որով նկարչուհին Կոմիտասի ինքնությունն իրենն է դարձնում:
«Այս շարքով ես ներկայանում եմ ոչ թե լոկ որպես մոլորակի բնակիչ, այլ նաև որպես հայ, այդու՝ ամենուր ներկա է Կոմիտասը»,- ասում է Լուսնակը:
Շնորհալի այս արվեստագետը աշխատում է շուրջ քսան տարի և մեզ է ներկայացնում իր ստեղծագործությունները: Նրան կարող ենք հիշել նաև կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում ՝ որպես Արշիլ Գորկու մայր Շուշանի մարմնավորած կերպարով:

     

Մշտական
ցուցադրություն

Հովնաթանյան Մկրտում Հովնաթանի

Արտաշես Ա. թագավոր (1836)

կտավ, յուղաներկ
79x61 սմ