Թանգարան / Նորություններ

13.07.2019 - 13.07.2019

«Երիտասարդների միություն» խորագրով ցուցահանդես Սանկտ-Պետերբուրգում

 1910 թվականին ստեղծվել էր մի ասոցիացիա, որը միավորում էր ռուսական ավանգարդի ներկայացուցիչներին: Ահա այդ միության անդամների ստեղծագործությունները ցուցադրվում են առաջին անգամ՝ մեկտեղված մեկ վայրում:Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս նոր հայացք նետել հասարակության գործունեությանը՝ որպես ռուսական ավանգարդի շարժիչ ուժ եւ գնահատել Սանկտ-Պետերբուրգի արվեստագետների ներդրումը քսաներորդ դարի ռուսական մշակույթի և արվեստի մեջ:
Ներկայացված են շուրջ 200 նկարներ, գրաֆիկական աշխատանքներ, հազվագյուտ արխիվային նյութեր՝ Ռուսական պետական թանգարանից, Սանկտ-Պետերբուրգի թատրոնի եւ երաժշտական արվեստի թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից, Լատվիայի պետական արվեստի թանգարանից, Եկատերինբուրգի գեղարվեստի թանգարանից, Ուլյանովսկի, Յարոսլավի արվեստի թանգարաններից եւ մի շարք այլ մասնավոր հավաքածուներից:
Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 2-ը:

Մշտական
ցուցադրություն

Շադր Իվան Դքիտրիևիչ

Գրող Մաքսիմ Գորկի (1939)

բրոնզ, մարմար, հղկում / ողորկում, տաշում, ձուլում
66x24x31 սմ