Թանգարան / Նորություններ

19.07.2019 - 19.07.2019

Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոնի ղեկավար անձնակազմի և աշխատանքների մեկնարկի հանդիպում

Այս կենտրոնը գործելու է մշակութային ժառանգության վերականգնման, զարգացման, կառավարման և հաղորդակցության ոլորտներում՝ որպես Հայաստանի տեսարժան վայրերի և հուշարձանների կառավարման և ընդլայնման վերաբերյալ տվյալների բազայի համակարգող, ինչպես նաև խթանելու է տեղացի փորձագետների և օպերատորների վերապատրաստման աշխատանքները:

Կենտրոնը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) համագործակցության արդյունք է. այն ստեղծվել է Զարգացման Համագործակցության Իտալական գործակալության աջակցությամբ:

Մշտական
ցուցադրություն

Բուրլյուկ Դավիդ Դավիդովիչ

Բնանկար (1900-ական)

կտավ, յուղաներկ
28x47 սմ