Թանգարան / Նորություններ

11.09.2019 - 11.09.2019

«Ինքնապատում Մարտունու պատկերասրահում»՝ ԵՄ-ի դրամաշնորհային ծրագիր

 «Ինքնապատում Մարտունու պատկերասրահում»՝ ԵՄ-ի դրամաշնորհային ծրագիր է, որը կտևի շուրջ 8 ամիս՝ հունիս 1-ից հունվարի 31-ը Մարտունու պատկերասրահում / Մարտունու պատկերասրահ/:

Ծրագրի խնդիրներն են՝
• Պատկերասրահում ներկայացվող Ռոբերտ Ավետիսյանի «Արփա-Սևան թունելի շինարարները» և «Խաչքարը ծառաբնում» ցուցանմուշների համար ստեղծել «բովանդակություն մուլտիմեդիա» ձևաչափով:

• Իրականացնել իրազեկման արշավ՝ ներկայացնելով թանգարանում «մուլտիմեդիա» ձևաչափը, նորովի ցուցադրված նմուշները, և դրանով նպաստել պատկերասրահի այցելությունների քանակի աճին:

Պատկերասրահում է գտնվում Ռոբերտ Ավետիսյանի «Արփա-Սևան թունելի շինարարները»-ը գեղանկարը, որում պատկերված են 48 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելի շինարարությունից մի հատված:

Աշխարհում եզակի 48 կմ ստորգետնյա թունելի կառուցման պատմություն
Թունելի նշանակությունը և ազդեցությունը Սևան լճի համար
Թ
ունելի ելքի մոտ գտնվող Ուրարտական արձանագրությունը և պատմությունը
Շրջակայքում գտնվող 7,5 հազար տարվա պատմություն ունեցող Աստղային քարտեզը:

Մարտունու պատկերասրահը բացվել է 1978 թ. Մշակույթի նախարարության նկարչական շրջիկ արվեստանոցից հատկացված ստեղծագործությունների հիման վրա: Շուրջ 118 թանգարանային առարկա, որից 90 գեղանկար և 28 քանդակ ընդգրկող հավաքածուն ներկայացնում է 1960-1980-ական թթ. հայ կերպարվեստը։ Այս հավաքածուն լուսաբանում է մի քանի սերունդ կողք-կողքի ստեղծագործող նկարիչների աշխատանքները՝ Սեդրակ Առաքելյանի Գաբրիել Գյուրջյանի, Մհեր Աբեղյանի, Երվանդ Քոչարի, Արա Բեքարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հովհաննես Զարդարյանի, Գրիգոր Խանջյանի, Սարգիս Մուրադյանի, Արմինե Կալենցի և այլոց կտավները:

 

 

 

 

 

 

 

Մշտական
ցուցադրություն

Թերլեմեզյան Փանոս Պողոսի

Կնոջ դիմանկար (1914)

կտավ, յուղաներկ
46x38 սմ