Թանգարան / Նորություններ

01.10.2019 - 01.10.2019

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 25-ՐԴ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՊ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

 Ս․թ․ սեպտեմբերի 1-7-ը ՀԱՊ-ի գիտակրթական բաժնի վարիչ Անի Ավագյանը և գիտակրթական ծրագրերի համակարգող Անի Նազարյանը Ճապոնիայի Կիոտո քաղաքում հայկական պատվիրակության կազմում մասնակցել են Թանգարանների միջազգային խորհրդի 25-րդ վեհաժողովին, ինչի արդյունքում շուրջ հազար թանգարանային մասնագետների շրջանում ներկայացրել են Հայաստանի ազգային պատկերասրահը, մասնավորապես իր գիտակրթական գործունեությամբ։
-Սեպտեմբերի 2-ին, Անի Ավագյանը վարեց ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի գիտաժողովի (ICOM/CECA) «Թանգարանային կրթության մեջ գիտահետազոտական հարցերի բազմազանությունը» խորագրով նիստը, որին իրենց հետազոտական աշխատանքների արդյունքներն էին ներկայացնում ոլորտի հինգ տարբեր պատվավոր գիտնականեր Ճապոնիայից, Բրազիլիայից, Իսպանիայից։
-Հաջորդ օրը ԻԿՕՄ Ճապոնիայի և Օսակայի Ազգագրության թանգարանի «Թանգարանները և համայնքի զարգացումը» խորագրով համատեղ նիստում Ա.Ավագյանը ներկայացրեց «Թանգարանային գործունեությունը հանուն տեղական համայնքի զարգացման, վերականգման, ինտեգրման և մասնագիտական համագործակցության. Հայաստանի ազգային պատկերասրահի օրինակով» թեմայով զեկուցումը։
-Սեպտեմբերի 4-ին Ա.Ավագյանը ԻԿՕՄ-ի քարտուղարության հրավերով վարեց «Թո՛ղ, որ փորձը ներշնչանքի աղբյուր լինի ձեզ համար…» խորագրով ԻԿՕՄ-ի մենթորինգ նիստը, որին մասնակցում էին 15 երկների 19 թանգարանային մանկավարժներ:
-Սեպտեմբերի 4-ին, Անի Նազարյանը ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի գիտաժողովում (ICOM/CECA) ներկայացրեց «Սոցիալական և էմոցիոնալ կրթության դերը արվեստի թանգարաններում. ՀԱՊ-ի և Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի օրինակով» թեմայով զեկուցումը։ Անի Նազարյանը նշանակվել է նաև ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեում Հայաստանի ազգային կոորդինատոր։

Մշտական
ցուցադրություն

Ավետիսյան Մինաս Կարապետի

«Խնոցի» նկարի էսքիզ

թուղթ, սանգինա
27,7x36,8 սմ