Թանգարան / Նորություններ

26.10.2019 - 26.10.2019

«Մանեժ» կենտրոնական ցուցահանդեսային սրահ

2019 թ. հոկտեմբերի 24-ից մինչև 2020թ. հունվարի 19-ը Սանկտ Պետերբուրգի Մանեժ կենտրոնական ցուցահանդեսային սրահում կգործի «Ա.Ա. Դեյնեկայի ծննդյան 120-ամյակին նվիրված» խորագրով ցուցահանդեսը: Հայաստանի ազգային պատկերասրահը ևս մասնակցում է այս ցուցադրությանը՝ իր հավաքածուի Դեյնեկայի <<Մայակովսկու բանաստեղծությունները>> աշխատանքով (1955, կտավ, յուղաներկ, 132 х 200,5 սմ):

Ցուցադրվում է շուրջ 300 աշխատանք՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ և լուսանկարներ:
Մասնակցում են մոտ 37 թանգարաններ՝ Պետական Տրետյակովյան պատկերասրահ, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Ռուսական թանգարան, Պետերբուրգի պատմության թանգարան, ազգային գրադարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և մի քանի այլ թանգարաններ ու 10 մասնավոր հավաքածուներ:

Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են ՀԱՊ գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը և վերականգնման բաժնի նկարիչ- վերականգնող Ամալյա Հովսեփյանը:

Մշտական
ցուցադրություն

Մախոխյան Վարդան Արիստակեսի

Ջրաղացը ձմռանը (1901)

կտավ, յուղաներկ
86,8x63,8 սմ