Թանգարան / Նորություններ

27.10.2019 - 30.10.2019

Հնագույն քաղաքակրթությունների ֆորում Պեկինում»

Երկու տարին մեկ կազմակերպվում են միջազգային հանդիպումներ, որին մասնակցում են արտաքին գործերի նախարարները կամ բարձրաստիճան աշխատակիցները, իսկ դրանից 6 ամիս անց նույն տեղում կազմակերպվում է ակադեմիական ֆորում, որտեղ բացի դիվանագետներից մասնակցում են նաև ներկայացուցիչներ ակադեմիական շրջանակներից, գիտնականներ, թանգարանագետներ, ազգագրագետներ եւ այլք: Այս տարի ֆորումը կայացել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, որտեղ ընդգրկված են շուրջ 9 անդամ պետություններ, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունը:
Մասնակցության սկզբունքը կայանում է հնագույն քաղաքակրթություն ունենալը, այսինքն` ընդգրկված են առնվազն 1500-2000 տարվա քաղաքակրթություն ունեցող երկրներ: 2019 թվականի հոկտեմբերի 27-ից հոկտեմբերի 30-ը ֆորումին մասնակցեց Հայաստանի ազգային պատկերասրահի Քանդակի բաժնի վարիչ` Մարիամ Դավթյանը, ով հանդես եկավ «Հայկական հնագույն մշակութային ժառանգությունը և դրա շարունակությունն ու զարգացումը ժամանակակից մշակույթում » զեկույցով:

Մշտական
ցուցադրություն

Կոջոյան Հակոբ Կարապետի

Արարատյան դաշտավայրը (1957)

կտավ, յուղաներկ
76x170 սմ