Թանգարան / Նորություններ

23.11.2019 - 23.11.2019

«Թանգարանների կառավարում և ղեկավարում. մարտահրավերներ և Լուծումներ» թեմայով դասընթաց

 Դասընթացը նպատակ ունի միջազգային փորձի ուսումնասիրման և փոխանակման արդյունքում սինթեզել ՀՀ մշակութային կազմակերպությունները ղեկավարելու և առաջնորդելու ավելի ժամանակակից ռեսուրսներ խնայող և արդյունավետ գործիքակազմերը, ունենալ տեղի թանգարանների կամ մշակութային կազմակերպությունների զարգացման ուրույն տեսլականը:
Ժամանակակից թանգարանների կառավարման և առաջնորդման վերաբերյալ նոր մոտեցումների, մարտահրավերների և առաջարկվող լուծումների մասին իրենց փորձով տեղի մասնագետների հետ կկիսվեն բրիտանացի փորձագետներ Իըն Վաթսոնը (Director, Tyne and Wear Archives and Museums, UK) և Ջենեթ Վիթմայերը (Independent Consultant, UK):
Դասընթացի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան: Ծրագրին աջակցում են Հայաստանի պատմության թանգարանը, Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագիրը և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագիրը:

Մշտական
ցուցադրություն

Մախոխյան Վարդան Արիստակեսի

Կապրի կղզին. Զառիթափ ժայռեր

կտավ, յուղաներկ
80x101 սմ