Թանգարան / Նորություններ

23.12.2021 - 23.12.2021

Ռիշար Ժերանյանի կյանքն ու գործունեությունը

Դեկտեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ռիշար Ժերանյանի կյանքն ու գործունեությունը» թեմայով դասախոսությանը՝ նվիրված նկարչի 100-ամյա հոբելյանին:
Ռիշար Ժերանյանը ֆրանսահայ կերպարվեստի կրտսեր սերնդի վառ ներկայացուցիչներից է: Նրա հարուստ ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է Եվրոպայի ու Հայաստանի քաղաքներում տարբեր տարիներին արված գեղանկարչական աշխատանքներ ու գրաֆիկական թերթեր: Ապրելով 20-րդ դարակեսի փարիզյան գեղարվեստական բազմազան ուղղությունների և դպրոցների շրջապտույտում, նա ստեղծել է իր ուրույն ձեռագիրը: Նկարիչն ակտիվորեն զբաղվել է մշակութային դիվանագիտությամբ, բազմիցս այցելել է Հայաստան, կամուրջ հանդիսացել Հայաստանի և Սփյուռքի միջև:
Բանախոս՝ Ազգային պատկերասրահի Հայկական գեղանկարչության բաժնի գիտաշխատող, արվեստաբան Մարգարիտա Խաչատրյան։
Մասնակցության արժեքը՝ 800 դրամ։
Մուտքը՝ Արամի փողոցից

Մշտական
ցուցադրություն

Անհայտ իսպանացի նկարիչ, 17-րդ դար

Նահանջի ազդանշան տվող փողհարը

կտավ, յուղաներկ
41,5x61 սմ