Մամուլ

24.09.2015 - 24.11.2015

Հովհաննես Զարդարյան «Գաղթ»

 Սեպտեմբերի 24-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվեց խորհրդային շրջանի նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գաղթ » խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ներկաներին ողջունեց և ցուցահանդեսի բացման առիթով շնորհավորական խոսք ասաց ՀԱՊ գիտական գծով փոխտնօրեն Անուշ Հակոբյանը։Ողջույնի խոսքով հանդես եկավ նկարչուհի, Հովհաննես Զարդարյանի դուստր Անահիտ Զարդարյանը։ Տիկին Անահիտը հիշեց և ներկաներին փոխանցեց իր հոր սիրած մի արտահայտությունը՝ «լավ նկարչությունը դժվարությամբ է ստեղծվում, բայց մեծ հաճույք է պատճառում ստեղծագործողին»։ Ցուցահանդեսի բացման առիթով ելույթ ունեցավ նաեւ ՀԱՊ Հայ գեղանկարի բաժնի աշխատակից, արվեստաբան եւ ցուցահանդեսի համակարգող Հասմիկ Բադալյանը։ Նա հատկապես շեշտեց, որ ներկայացված գործերը տարբերվում են մինչև այժմ շատերին հայտնի աշխատանքներից։
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք ասացին նաեւ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը։ Վերջինս նրան բնութագրեց ազնիվ, ուղղամիտ մարդ` շեշտելով. «Ով շփվել է նրա հետ, երբեք չի մոռանա»: Փարավոն Միրզոյանն էլ շեշտեց, որ խորհդային երկրում ստեղծել նմանատիպ գործեր, արդեն իսկ խիզախություն էր։
Ներկայացված աշխատանքներն ընդգրկում են 20 տարվա ժամանակաշրջան` 1957-1970 թվականները: Ցուցադրված են ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք տրամադրել է նկարչի ընտանիքը` իրենց անձնական հավաքածուից:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը։

Մշտական
ցուցադրություն

Ռեպին Իլյա Եֆիմովիչ

Վոլգայի Բուրլակը (1870–1873)

կտավ, յուղաներկ
61x50 սմ