Մամուլ

20.11.2015 - 20.11.2015

էդման Այվազյան «Հայրենիքի գույները»

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց իրանահայ գեղանկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանի «Հայրենիքի գույները» խորագրով ցուցահանդեսը։ Հյուրերին ողջունեց տնօրեն Արման Ծատուրյանը։ Նա նշեց, որ երկարատև 20-30 տարի ընդմիջումից հետո, սա առաջին ցուցահանդեսն է պատկերասրահում։ Նկարիչը իսկապես լեգենդ է և շատ հայտնի է Իրանում։ Նա վստահեցրեց, որ պարոն Այվազյանը հայրենիքում էլ ավելի լայն ճանաչում կունենա։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Շատ ուրախ եմ իրանական մշակույթը Հայաստանում ներկայացնելու համար, սա հայ –իրանական բարեկամության ցուցահանդես է։ Հայը աշխարհի բոլոր ծայրերում ձգեց իր արմատը, տարածվեց ու կայացավ, հայը քաղաքակրթությանը տալիս է արժեքներ»։ Տիկին Հակոբյանը շնորհակալություն հայտնեց և՛ ՀԱՊ-ին, և՛ ԻԻՀ դեսպանությանը, ապա պարգևատրեց վարպետին սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով։ Հյուրերին ողջունեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, մասնավորապես նշելով, որ հայ և իրանցի ժողովուրդները հավերժացրել են մեր գանձարանը, և նկարիչը այս ամենի յուրօրինակ ձեռագիրն է։
Ինչպես նաև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքինը։ Պարոն Մեշքինը նշեց, որ մշակութային ոլորտում անցած մեկ ամսվա ընթացքում կազմակերպել են շուրջ երեք միջոցառումներ՝ Իրան-Հայաստան կապերի կարևորության և ամրապնդման շուրջ։ Այս ցուցահանդեսը շատ լավ առիթ է, որպեսզի արվեստասեր հայությունը ծանոթանա միջազգային դեմք Այվազյանին։ Սա համընդհանուր համագործակցություն է՝ պսակված երկու բարեկամ ժողովուրդների հաջողությամբ։
 



Մշտական
ցուցադրություն

Բասսանո Լեանդրո (արվեստանոց)

Բարի Սամարացին

կտավ, յուղաներկ
101x148,5 սմ