Մամուլ

05.10.2016 - 05.10.2016

Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռուբեն Դրամբյանի 125-ամյակին նվիրված գիտաժողով

 Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողովի բացումը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊ տնօրեն պարոն Արման Ծատուրյանը: Նա խոսեց Դրամբյանի ներդրած ջանքերից, նրա նվիրումը հայ կերպարվեստի և թանգարանագիտության զարգացման գործում ու առհասարակ նրա ունեցած անգնահատելի ավանդից: Իր խոսքում տնօրենը խորին երախտագիտություն հայտնեց նաև մեծ արվեստաբանի դստերը՝ Իրինա Ռուբենի Դրամբյանին`Պատկերասրահի հանդեպ ունեցած անգնահատելի նվիրատվության և նվիրվածության համար:

Ներկաներին ողջունեց ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանը: Նա շնորհավորեց բոլորին միջոցառման կապակցությամբ: Պարոն Ամիրյանը խոսեց Դրամբյանի կատարած հսկայական աշխատանքի մասին, հիշեց 1920-1930-ականների Երևանը՝ հողառատ ու հոգսաշատ, և այդ  ծանր տարիներին Կերպարվեստի թանգարանի բացումը:

 Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, Իրինա Դրամբյանը, ՀՀ ԳԱԱ ԱԻ տնօրեն պարոն Արարատ Աղասյանը, փոխտնօրեն Աննա Մնացականյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն տիկին Ռուզան Սարյանը, ՀԱՊ-ի գիտաշխատողներ և այլք:

Հիշեցնենք, որ գիտաժողովը տևելու է  2 օր՝ հոկտեմբերի 5-6,  ժ.՝ 11:00-15:00:



Մշտական
ցուցադրություն

Գրիգորյան Գևորգ Ստեփանի

Անելիայի դիմանկարը (1924)

նրբատախտակ, յուղաներկ
30,7x23 սմ