Մամուլ

26.11.2016 - 26.11.2016

ՀԱՊ-ը եզրափակեց 2016 թվականի ցուցահանդեսային ծրագիրը

 Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց թվով 11-րդ ցուցահանդեսը՝ «XVIII-XX դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկա», որով եզրափակվեց ՀԱՊ-ի 2016 թվականի ցուցահանդեսային ծրագիրը: Ներկաներին ողջունեց ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը, նա բազմիցս է նշել, որ Ազգային պատկերասրահը կարևորում է մշակութային բարեկամության կամուրջները, իսկ այս ցուցահանդեսը հնարավորինս ամբողջական ներկայացնում է ավանգարդի,խորհրդային շրջանի նկարիչների աշխատանքները, նաև գործեր, որոնք պատկերում են Հայաստան աշխարհը: Ողջույնի խոսք ասաց նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինը: Դեսպանի հետ թանգարան էին այցելել նաև դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը և Հայաստանում Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչներ:
Եզրափակիչ խոսք ասաց ՀԱՊ գիտաշխատող, արտասահմանյան գեղանկարի բաժնի վարիչ և ցուցահանդեսի համակարգող Իրինա Բագդամյանը: Մասնագիտական կողմից և ցուցահանդեսը ներկայացնելուց բացի, տիկին Բագդամյանը շնորհակալություն ասաց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել ցուցահանդեսի կազմակերպման և իրականացման հարցում: Ապա հյուրերը շրջեցին սրահներում՝ ծանոթացան ցուցադրվող աշխատանքներին, որոնց հետ զուգահեռ ցուցադրված են տվյալ ժամանակաշրջանի դեկորատիվ կիրառական արվեստին պատկանող թանգարանային առարկաներ:



Մշտական
ցուցադրություն

Շիշմանյան Ռաֆայել Մարտիրոսի

Ավինյոնի հին կամուրջը (1930)

կտավ, յուղաներկ
50x61 սմ