Մամուլ

21.11.2019 - 21.11.2019

Ազգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ բազմաշերտ ծրագրեր կիրականացնեն

Հաստատությունների միջև ձեռք բերվող համագործակցությունը նպաստելու է գիտական, կրթական, հետազոտական և մշակութային երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը՝ միջազգային գիտաժողովների և սեմինարների համատեղ կազմակերպում, ծանոթություն հայտնի և հռչակավոր արվեստագետների ստեղծագործություններին, ժամանակավոր ցուցահանդեսներ:
-Սա Հայաստանի ազգային պատկերասրահի առաքելությունն է՝ ուսումնասիրել և պահպանել հայկական կերպարվեստը, առհասարակ մշակույթը, հանրայնացնել և լուսաբանել,- իր խոսքում ասաց Արման Ծատուրյանը:
Սրբազանը շնորհակալություն հայտնեց Պատկերասրահի տնօրինությանը նման հնարավորության համար և հավելեց, որ. «Ռումինական թեմը ունի 1000 տարվա պատմություն, հարուստ հոգևոր մշակութային ժառանգություն, որոնց թվում է 1 բերդ, 2 վանք, 16 եկեղեցի: Թեմն ունի 300 տարվա արխիվ և 400 նախահովնաթանյանական շրջանի սրբագրյալներ, ահա այս հարստությունն է, որ պետք է պահել և պահպանել »:
ՀԱՊ գիտաշխատող Քնարիկ Ավետիսյանն էլ վերջում սրբազանին նվիրեց իր հեղինակած «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում» գիրքը:

Շողակաթ  Ռումինիայի հայոց թեմը և Հայաստանի ազգային պատկերասրահը կհամագործակցեն

Armenpress Հայաստանի ազգային պատկերասրահը և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Armenpress Ազգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ բազմաշերտ ծրագրեր կիրականացնեն

Մշտական
ցուցադրություն

Տեր-Հարության Խորեն

Բանան են հավաքում (Ադամաթուզ հավաքողները) (1931)

թուղթ, ջրաներկ
56x38,5 սմ