Back to top
  • Հայ
  • Eng
  • Рус
Национальная галерея Армении
    • Билеты
Национальная галерея Армении
    • Билеты
  • Home
  • Посещения
  • Выставки
  • Образование в Музее
  • Коллекция
  • О музее
Jul 31 - Aug 31, 2024
Նոր մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն


Համադրողներ՝
Վիգեն Գալստյան, Շողակաթ Ղազարյան

1980-ականների վերջ, 90-ականների սկիզբ․ ԽՍՀՄ աստիճանական փլուզում և անկախ Հայաստանի ձևավորման մշուշոտ շրջան։

Վերափոխվող իրականությունը ենթադրում էր նաև գաղափարների կազմաքանդում․ հին համոզմունքների փլատակների վրա ձևավորվում է հայ ժամանակակից արվեստի մի ալիք, որի գեղագիտական և փիլիսոփայական ռազմավարությունը նորարարությունն ու ստեղծագործական ազատությունն էր բոլոր հասարակական, քաղաքական օրակարգերից։ Այս նոր տեսլականի առավել ցայտուն մարմնավորումը, հայկական վերացականության (աբստրակցիոնիզմի) ձևավորումն էր։

Վեց արվեստագետ ընկերներ՝ Քիքին (Գրիգոր Միքայելյան), Սէվը (Հենրիկ Խաչատրյան), Արմեն Ռոչը (Հաջյան), Մարտին Պետրոսյանը, Օֆենբախը (Գրիգոր Գյուլեզյան) և Աշոտ Աշոտը (Աշոտ Ղազարյան), որոնք «Երրորդ հարկ», և հետագայում «Բունկեր» խմբի անդամներ էին, դիտարկում էին վերացականությունը՝ որպես գեղագիտական ​​և մտավոր հետազոտության ինքնավար տիրույթ:

Գեղարվեստական սուվերենության նույն համոզմունքն էր կիսում նաև գործարար և արվեստի հավաքորդ Սերգեյ Ջավադյանը, որը նյութապես օժանդակում է խմբին և աջակցում հայ աբստրակցիոնիստների հանրային ճանաչմանը։ Ի պատասխան, արվեստագետները Ջավադյանին տրամադրեցին իրենց լավագույն գործերից շատերը՝ դրանով իսկ նպաստելով քսաներորդ դարի վերջի հայ ժամանակակից արվեստի ամենամեծ և կարևոր հավաքածուներից մեկի ձևավորմանը:

Հուլիսի 31-ին բացվում է «Նոր մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված են լինելու «Բունկեր» խմբի վերոնշյալ աբստրակցիոնիստների 42 ստեղծագործություններ, որոնք իր հերթին Ջավադյան ընտանիքը արտերկրից նվիրաբերում է Հայաստանի ազգային պատկերասրահին, հանրությանը հնարավորություն ընձեռելով վերաբացահայտելու այս շրջադարձային, սակայն մինչ օրս անտեսված ժառանգությունը

Ցուցահանդեսը տևելու է չորս շաբաթ։



Национальная галерея Армении

Арами ул., 1, 0010, Ереван, Армения
+374 10 580812
info@gallery.am
  • Посещения
  • Выставки
  • Образование в Музее
  • Коллекция
  • О музее

Часы посещения

Музей открыт каждый день, кроме понедельника. Касса закрывается за 30 минут до окончания работы.

Вторник, Среда, Четверг, Пятница, Суббота
11:00 → 18:00

Воскресенье
11:00 → 17:00

Понедельник
ЗАКРЫТО