Հուլ․ 15 – Սեպ․ 15, 2025
Աբբաս Քիառոստամի․ Անհայտ նպատակակետ

Ցուցահանդեսի համադրող՝
Վիգեն Գալստյան

«Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է 28 սև-սպիտակ բնապատկեր, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Վերնագրերից ու տարեթվերից զերծ այս լուսանկարներում պատկերված են ճանապարհներ, որոնց շուրջ տարածվող բնական միջավայրը և մարդկային հետքերը վերածվում են այլաբանական խորհրդանիշների։ Ինչպես և իր ֆիլմերում, Քիառոստամին շեշտադրում է ճանապարհորդությունը, որպես կյանքի անցողիկության և բնության հավերժության հակասական հարաբերությունն ըմբռնելու գլխավոր ուղին։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աջակցությամբ։ Լուսանկարների հավաքածուն Աբբաս Քիառոստամին անձամբ է նվիրաբերել կինոփառատոնին 2004 թվականին՝ Հայաստանում իր ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրության ժամանակ։