Ալավերդու պատկերասրահ

Թանգարանի մասին

Ալավերդու պատկերասրահը բացվել է 1987 թվականին: Այն գտնվում է Ալավերդի քաղաքի կենտրոնական հատվածում՝ միջնադարյան կամրջի հարևանությամբ: 2009 թվականի նոյեմբերի 14-ին՝ մասնակի վերանորոգումից հետո, մասնաճյուղը վերաբացվել է «Հայկական բնանկարը» խորագիրը կրող ցուցահանդեսով:

Ալավերդու պատկերասրահում պարբերաբար անցկացվում են ցուցահանդեսներ, դասախոսություններ, վարպետաց դասեր և հուշ-ցերեկույթներ: Այստեղ կազմակերպվում են ինչպես մայր թանգարանի հավաքածուն, այնպես էլ մարզի արվեստագետներին ներկայացնող ցուցահանդեսներ: Մշտական ցուցադրությունում ներկայացված են հայկական կերպարվեստի նշանավոր վարպետներ Արա Բեքարյանի, Հովհաննես Զարդարյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Արփենիկ Նալբանդյանի, Սուրեն Սաֆարյանի, Մկրտիչ Քամալյանի, Բաբկեն Քոլոզյանի, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Զաքար Խաչատրյանի և այլոց աշխատանքներ:

Հասցե

ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Կախոյան 7
Հեռ.` (+374 253) 2-28-93
Դիրքը քարտեզի վրա →