Back to top
  • Հայ
  • Eng
  • Рус
Հայաստանի ազգային պատկերասրահ
    • Տոմսեր
Հայաստանի ազգային պատկերասրահ
    • Տոմսեր
  • Սկիզբ
  • Այցելություն
  • Ցուցահանդեսներ
  • Կրթությունը թանգարանում
  • Հավաքածու
  • Թանգարանի մասին
Նոյ․ 14, 2025 - Հունվ․ 31, 2026
Դավիթ Քոչունց. Պատմության նկարներ


Ցուցահանդեսի համադրող՝
Վիգեն Գալստյան

Հայաստանի ազգային պատկերասրահը ուրախ է ներկայացնել «Դավիթ Քոչունց. Պատմության նկարներ» ցուցահանդեսը՝ ժամանակակից երիտասարդ արվեստագետներին նվիրված «Հեռապատումներ» ծրագրի երկրորդ նախագիծը։ Հայաստանի արդի սոցիալ-քաղաքական և մշակութային լարվածությունները արտացոլող գեղանկարներով ճանաչված Քոչունցը (ծնվ. 1988 թ.) իր վերջին շարքով անդրադառնում է մի պարզ, բայց հրատապ հարցի․ ի՞նչ է պատմական նկարչությունը այսօր, երբ պատմությունն ինքնին անկայուն և հատվածական մի երևույթ է, որն ընկալվում է էկրանների միջով:

Վավերագրական լուսանկարների և սքրինշոթերի հիման վրա ստեղծված «Պատմության նկարները» ընդգրկում են ակնառու մարդկանց դիմանկարներ՝ Լուիս Բունյուել, Միշել Ֆուկո, Անդրեյ Սախարով, ինչպես նաև Հայաստանի ընթացիկ ճգնաժամային իրադարձություններին առնչվող դրվագներ, Մերլին Մոնրոյի թաղումը, սոցցանցերի ինֆլուենսերներ, հանցագործներ և ռոբոտներ։ Այս տարաբնույթ սյուժեների հերթականությունը նմանվում է Ինստագրամի ժապավենի անտրամաբանական հոսքին, որտեղ հերոսականն ու անէականը խաչվում են, իսկ անցյալը լուծարվում է ներկայի մեջ։

Մեղմ, իմպրեսիոնիստական ոճով կատարված այս գործերը վայրկենապես անհետացող տպավորությունների տեսք են ստանում։ Ուստի, անքակտելի պատմական իրադարձություններ «անմահացնելու» փոխարեն, Քոչունցը ներկայացնում է պատմությունը որպես կասկածելի հիշողություններից, աղոտ պատումներից և թվանշային բեկորներից խմորված մի տեսիլք, որն անվերջ կերպափոխվում է ժամանակի տարբեր կետերում։ Գեղանկարչությունը կարող է խարսխել այդ թրթռացող կետերը իրականության մեջ՝ նորովի կարևորվելով որպես պատմագրական ցնորքը և ներկայի անհանգստություններն ու ցանկությունները բաժանող շեմ։


Հայաստանի ազգային պատկերասրահ

Արամի փող․ 1, 0010, ԵՐեւան, Հայաստան
+374 10 580812
info@gallery.am
  • Այցելություն
  • Ցուցահանդեսներ
  • Կրթությունը թանգարանում
  • Հավաքածու
  • Թանգարանի մասին

Այցելության ժամեր

Թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից։ Տոմսարկղը փակվում է աշխատանքի ավարտից 30 րոպե առաջ։

Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ
11:00 → 18:00

Կիրակի
11:00 → 17:00

Երկուշաբթի
ՓԱԿ