«Իմ Կոմիտասը» կրթական ծրագիրը բաղկացած է երեք հատվածից և նախատեսված է միջին դպրոցահասակ երեխաների համար: Առաջին՝ տեղեկատվական մասում, մասնակիցները ծանոթանում են Կոմիտաս հոգևորականի, երաժշտի, փիլիսոփայի, մանկավարժի, բանաստեղծի և մեծ հայրենասերի հավաքական կերպարին, ներկայացվում են Կոմիտասին բնորոշ կամ իր առօրյայի մաս կազմող խորհրդանշական առարկաներ: Այնուհետև, խաղային հատվածում երեխաները մասնակցում են «Գուշակիր երաժշտական գործիքը» ինտերակտիվ խաղին: Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցներին տրամադրվում են անհրաժեշտ պարագաներ՝ կոմիտասյան երաժշտության ներքո «իրենց Կոմիտասին» պատկերելու համար: