9 - 14 տարեկանների համար
Գրքարվեստ

Տեւողությունը՝ 60 րոպե
Մեկ տոմսի արժեքը` 1000֏

Այցելուների քանակը
Նվազագույնը` 1
Առավելագույնը` 40

«Գրքարվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է տեսական, խաղային և գործնական մասերից: Առաջին մասում՝ տեղեկատվական հատվածում, մասնակիցները ծանոթանում են գրքի ստեղծման պատմությանը, տեսակներին, կառուցվածքին, որից հետո անդրադարձ է արվում հայ վարպետների գրքային պատկերազարդումներին: Գիտելիքներն ամրապնդելու համար երեխաները բաժանվում են խմբերի և մասնակցում վիկտորինայի: Այնուհետև գործնական-ստեղծագործական հատվածում երեխաները կատարում են խմբային աշխատանք՝ կիրառելով ձեռքբերված գիտելիքները: Խմբերին տրամադրվում են անհրաժեշտ պարագաներ՝ իրենց ձեռքով պատկերազարդ գիրք պատրաստելու համար: