9 - 14 տարեկանների համար
Կերպարներ, կերպարանքներ
Տեւողությունը՝ 60 րոպե
Մեկ տոմսի արժեքը` 1000֏
Այցելուների քանակը
Նվազագույնը` 1
Առավելագույնը` 20
Կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու հատվածից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Ծրագրի առաջին հատվածում շրջելով Երվանդ Քոչարի գործունեությունում կարևոր նշանակություն ունեցող 3 քաղաքների սրահներում՝ մասնակիցները ծանոթանում են արվեստագետի կյանքի հետաքրքիր դրվագներին, ոճական առանձնահատկություններին, տարբեր տարիներին վրձնած իրական և ճանաչելի բնորդներին, տարածական գեղանկարներին: Բացահայտում են, թե ինչպես է արվեստագետը մարդկանց կերպարներից ստանում անսովոր կերպարանքներ, իսկ շրջելով անիմացիոն սրահում՝ տարածական գեղանկարների միջոցով մասնակիցները տեղափոխվում են այլ իրականություն: Ստեղծագործական հատվածում տրամադրվում են պարագաներ՝ Քոչարի ոճով գունագեղ դիմապատկերներ ստեղծելու համար: