8 - 14 տարեկանների համար
Սասունցի Դավիթ
Տեւողությունը՝ 60 րոպե
Մեկ տոմսի արժեքը` 1000֏
Այցելուների քանակը
Նվազագույնը` 1
Առավելագույնը` 40
Կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու հատվածից՝ տեղեկատվական և ինտերակտիվ: Ծրագրի առաջին հատվածում մասնակիցները ծանոթանում են հայ նշանավոր նկարիչ, հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիր Հակոբ Կոջոյանի կյանքին և գործունեությանը: Ծանոթանում են նաև գրաֆիկայի տեխնիկային, հայկական էպոսի ստեղծման պատմությանը և փորձում են վերլուծել Սասունցի Դավթի կերպարը: Ինտերակտիվ հատվածում մասնակիցներին տրամադրվում են ստեղծագործության կրկնօրինակի դրվագները: Էպոսից ընթերցվում են դրվագներին համապատասխան հատվածներ և մասնակիցները պետք է գուշակեն, թե որ դրվագի մասին է տվյալ տեքստը, և գլուխկոտրուկի սկզբունքով դասավորեն դրանք համապատասխան հերթականությամբ: