6 - 12 տարեկանների համար
Խճանկար

Տեւողությունը՝ 60 րոպե
Մեկ տոմսի արժեքը` 2000֏

Այցելուների քանակը
Նվազագույնը` 1
Առավելագույնը` 40

«Խճանկար» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր և միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Ծրագրի առաջին հատվածում հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են մոնումենտալ արվեստի տեսակներին, ընդհանուր տեղեկություն են ստանում որմնանկարչության և խճանկարի արվեստի մասին: Ներկայացվում է խճանկարի ծագումը և պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրեր: Մասնակիցները ծանոթանում են նաև տեխնիկային՝ ինչպես ստանալ խճանկար: Ստեղծագործական հատվածում տրամադրվող նյութերի օգնությամբ (գունավոր դեկորատիվ քարեր, պլաստիլին) մասնակիցները պատրաստում են Գառնու տաճարին կից գտնվող բաղնիքի հատակի խճանկարի տարբեր պատկերներ: