10 - 14 տարեկանների համար
Օլիմպոսի բարձունքում

Տեւողությունը՝ 60 րոպե
Մեկ տոմսի արժեքը` 1000֏

Այցելուների քանակը
Նվազագույնը` 1
Առավելագույնը` 20

Ինտերակտիվ կրթական ծրագիրը բաղկացած է տեղեկատվական և գործնական մասերից: Առաջին՝ տեղեկատվական հատվածում, ամփոփ անդրադարձ է արվում իտալական արվեստին և այն ներկայացնող սրահում ցուցադրված գլուխգործոցներին: Մասնակիցներին ներկայացվում է հունական դիցաբանությունը, Օլիմպոսի և այնտեղ բնակվող հին աստվածների պատմությունը՝ զուգահեռներ տանելով հին հայկական աստվածների հետ: Երկրորդ հատվածում մասնակիցները բաժանվում են խմբերի և զարգացնող խաղի միջոցով մրցում միմյանց հետ՝ կիրառելով ծրագրի ընթացքում ստացած գիտելիքները: