8 - 14 տարեկանների համար
Ծովը Այվազովսկու կտավներում

Տեւողությունը՝ 60 րոպե
Մեկ տոմսի արժեքը` 1000֏

Այցելուների քանակը
Նվազագույնը` 1
Առավելագույնը` 40

«Ծովը Հովհաննես Այվազովսկու կտավներում» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր և միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Մասնակիցները ծրագրի առաջին հատվածում ծանոթանում են Հովհաննես Այվազովսկու կյանքին ու ստեղծագործություններին, ինչպես նաև հանճարեղ ծովանկարչի գեղանկարչական տեխնիկաներին: Ինտերակտիվ հատվածում բաժանվում են խմբերի և լուծում են թեմայի վերաբերյալ գլուխկոտրուկ, որից հետո մասնակիցներին բաժանվում են նկարչական պարագաներ՝ իրենց հարազատ ծովային տեսարանը պատկերելու համար: