8 - 12 տարեկանների համար
Ժանրերը կերպարվեստում
Տեւողությունը՝ 60 րոպե
Մեկ տոմսի արժեքը` 1000֏
Այցելուների քանակը
Նվազագույնը` 1
Առավելագույնը` 40
Կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր 7 միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Առաջին հատվածում մասնակիցները մանրամասն ուսումնասիրում են կերպարվեստի ժանրերն ու գեղանկարչության ուղղությունները, որից հետո մասնագետի ուղեկցությամբ շրջելով սրահներում՝ հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչների ստեղծագործությունների միջոցով տարբերակում են կերպարվեստի ժանրերը՝ ամրապնդելով ստացած գիտելիքները: Ծրագրի երկրորդ հատվածում մասնակիցներին բաժանվում են նկարչական պարագաներ՝ իրենց նախընտրած ժանրում ստեղծագործելու համար: