6 - 12 տարեկանների համար
Քանդակի լեզուն

Տեւողությունը՝ 60 րոպե
Մեկ տոմսի արժեքը` 1000֏

Այցելուների քանակը
Նվազագույնը` 1
Առավելագույնը` 20

 «Քանդակի լեզուն» կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր և միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու հատվածից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Առաջին հատվածում մասնակիցներին տրվում է հակիրճ տեղեկություն Հայաստանի ազգային պատկերասրահի, թանգարանային վարվեցողության կանոնների մասին: Ծանոթանում են Հակոբ Գյուրջյանի կյանքին և գործունեությանը, քանդակ հասկացությանը, քանդակի տեսակներին, նյութերին և ժանրերին, որից հետո երեխաներին հնարավորություն է տրվում հատուկ ձեռնոցներով շոշափելու որոշ քանդակներ: Ստեղծագործական հատվածում մասնակիցներին տրամադրվում են նկարչական պարագաներ՝ իրենց նախընտրած քանդակը նկարելու համար: Ծրագրի վերջում երեխաներն իրենց նկարներից կազմում են «Պատկերագիրք»: