Back to top
  • Հայ
  • Eng
  • Рус
Հայաստանի ազգային պատկերասրահ
    • Տոմսեր
Հայաստանի ազգային պատկերասրահ
    • Տոմսեր
  • Սկիզբ
  • Այցելություն
  • Ցուցահանդեսներ
  • Կրթությունը թանգարանում
  • Հավաքածու
  • Թանգարանի մասին
Դեկտ․ 12, 2025 - Մայ․ 12, 2026
Գրիգոր Աղասյան․ Հնչող պատկերներ


Ցուցահանդեսի համադրող`
Մարինա Հակոբյան

Կյանքին իրապես սիրահարված, յուրօրինակ նուրբ հումորով ու բացառիկ բարությամբ օժտված, հին Երևանի եզակի վավերագրող, գեղանկարիչ, գրաֆիկ, օֆորտի վարպետ Աղասյանի շուրջ 6 տասնամյակի ստեղծագործական ուղին բացահայտող ու ներկայացնող ցուցահանդեսում այցելուն հնարավորություն կունենա ճամփորդելու Իտալիայի և Ֆրանսիայի, Անգլիայի և Իսպանիայի, Էստոնիայի և Վրաստանի քաղաքներով, Հայաստանի գողտրիկ գյուղերով ու ավաններով, երևանյան հին բակերով ու կոլորիտային շուկաներով, հրապարակներով ու փողոցներով, ինչպես նաև վիրտուալ իրականության միջոցով շրջելու նկարչի սիրելի արվեստանոցում: VR միջավայրի ինտերակտիվ գործիքներով այցելուն կարող է ինքնուրույն պտտել օֆորտի հաստոցի անիվը, ստեղծագործել նկարչի վրձիններով, միացնել նրա սիրելի մագնիտոֆոնը, թերթել սեղանին դրված ճեպանկարներն ու էտյուդները:

Ցուցադրության կարևոր «էքսպոնատներից» են Աղասյանի՝ սերնդային շարունակականությունն ու հիշողության փոխանցումը խորհրդանշող 1900-ականների նախշազարդ սեղանը (որի մեջ այսօր էլ պահվում են նկարչի անձնական իրերը), ինչպես նաև թախտն ու նկարակալը:

Ցուցահանդեսում ընդգրկված շուրջ 100 նմուշների մի մասը «հայտնաբերվել է» թաքստոցներից և ներկայացվում է առաջին անգամ:


Հայաստանի ազգային պատկերասրահ

Արամի փող․ 1, 0010, ԵՐեւան, Հայաստան
+374 10 580812
info@gallery.am
  • Այցելություն
  • Ցուցահանդեսներ
  • Կրթությունը թանգարանում
  • Հավաքածու
  • Թանգարանի մասին

Այցելության ժամեր

Թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից։ Տոմսարկղը փակվում է աշխատանքի ավարտից 30 րոպե առաջ։

Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ
11:00 → 18:00

Կիրակի
11:00 → 17:00

Երկուշաբթի
ՓԱԿ