Ջերմուկի պատկերասրահ
Թանգարանի մասին
Ջերմուկի պատկերասրահը հիմնադրվել է 1972 թվականին: Մասնաճյուղը գտնվում է Արփա գետի առափնյա լանջին, որտեղից արշավային ճանապարհով կարճ ժամանակում կարելի է հայտնվել Ջերմուկի գեղատեսիլ ջրվեժի մոտ:
Ջերմուկի պատկերասրահում պարբերաբար կազմակերպվում են ինչպես մայր թանգարանի հավաքածուն, այնպես էլ մարզի արվեստագետներին ներկայացնող ցուցահանդեսներ, անցկացվում են դասախոսություններ, վարպետաց դասեր, հուշ-ցերեկույթներ և մշակութային այլ միջոցառումներ:
Մշտական ցուցադրությունում ներկայացված է 1920-1990-ական թվականների հայկական կերպարվեստի շուրջ 100 ստեղծագործություն` նշանավոր վարպետներ Մարտիրոս Սարյանի, Վահրամ Գայֆեճյանի, Գաբրիել Գյուրջյանի, Դմիտրի Նալբանդյանի, Խաչատուր Եսայանի, Հարություն Կալենցի, Արա Բեքարյանի, Գրիգոր Խանջյանի, Սարգիս Մուրադյանի և այլոց կտավները, ինչպես նաև անվանի քանդակագործներ Արա Սարգսյանի, Նվարդ Զարյանի, Խաչատուր Իսկանդարյանի, Արա Շիրազի և ուրիշների տարանյութ դիմաքանդակներն ու թեմատիկ ստեղծագործությունները:
Հասցե
ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Չարենցի 1
Հեռ.` (+374 287) 2-21-32
Դիրքը քարտեզի վրա →



