Back to top
  • Հայ
  • Eng
  • Рус
Հայաստանի ազգային պատկերասրահ
    • Տոմսեր
Հայաստանի ազգային պատկերասրահ
    • Տոմսեր
  • Սկիզբ
  • Այցելություն
  • Ցուցահանդեսներ
  • Կրթությունը թանգարանում
  • Հավաքածու
  • Թանգարանի մասին
Հունվ․ 21 - Փետր․ 2, 2025
Լուսինե Նավասարդյան. Լռություն


Ցուցահանդեսի համադրող՝
Վիգեն Գալստյան

2020 թվականի 44-օրյա պատերազմի ու դրան հետևած Արցախի կորստի կործանարար հետևանքը հավաքական խոր տրավմա է, որը դեռ լիովին չի ըմբռնվել կամ վերլուծության ենթարկվել հայ հասարակության կողմից։ Այժմ, երբ փորձում ենք վերակառուցել կյանքը անցյալի մոխիրներից, նման ինքնահայեցումը դեռ չափից դուրս ծանր է թվում։

Կարո՞ղ է արդյոք արվեստը օգնել մեզ ընկալել այս ողբերգության աներևակայելի ծավալը և հետևություններ անել, նախքան այն կդառնա պատմական հիշողության ևս մեկ բեռ։ Երևանաբնակ արվեստագետ Լուսինե Նավասարդյանի «Լռություն» մուլտիմեդիա նախագիծը կենտրոնանում է հենց այս խնդիրների վրա։ 2021-2024 թվականների ընթացքում իրականացված աշխատանքը բաղկացած է չորս մետրանոց մոնումենտալ գծանկարից և դրա ստեղծման ընթացքը վավերագրող վիդեոպրոեկցիայից։ Վերացականության ու փաստագրության միջև տատանվող գծանկարի սևագուշակ առարկան վկայակոչում է պատերազմի բնաջնջող ուժը։ Սակայն ուշադիր ու երկար դիտելու դեպքում սկսում են ի հայտ գալ գույներ և տարատեսակ ձևեր, որոնք հետզհետե ցրում են պատկերի մռայլությունը։

Դիրքավորվելով մի կետում, ուր լեզուն անզոր է, Նավասարդյանի աշխատանքը օգտագործում է կրկնությունը, շարժումը և տևողությունը` ընդգծելու համար այն, որ դատարկությունը երբեք բացարձակ չէ, այլ մշտապես զուգակցվում է կյանքի և հնարավորության ուժերով։ Ինչպես ուղեկցվող տեսանյութում ցույց է տալիս նկարչի սեփական, փոփոխվող մարմինը, ողբերգական հետևանքների հետ նման առերեսումն անխուսափելիորեն ձևախեղում է մեր կեցությունը: Միաժամանակ, դա դառնում է ապրեցնող գործողություն, որը կոտրում է խավարը՝ փոխակերպելով այն հույսի և դիմակայման էներգիաների:

«Լռություն» նախագծով մեկնարկում է Հայաստանի ազգային պատկերասրահի՝ ժամանակակից հայ արվեստագետների նոր և նշանակալի ստեղծագործությունների ցուցադրությանը նվիրված «Հեռապատումներ» ծրագիրը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի, Ժամանակակից արվեստի ինստիտուտի և Սիրանուշ Դվոյանի աջակցությամբ։


Հայաստանի ազգային պատկերասրահ

Արամի փող․ 1, 0010, ԵՐեւան, Հայաստան
+374 10 580812
info@gallery.am
  • Այցելություն
  • Ցուցահանդեսներ
  • Կրթությունը թանգարանում
  • Հավաքածու
  • Թանգարանի մասին

Այցելության ժամեր

Թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից։ Տոմսարկղը փակվում է աշխատանքի ավարտից 30 րոպե առաջ։

Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ
11:00 → 18:00

Կիրակի
11:00 → 17:00

Երկուշաբթի
ՓԱԿ