Back to top
  • Հայ
  • Eng
  • Рус
Հայաստանի ազգային պատկերասրահ
    • Տոմսեր
Հայաստանի ազգային պատկերասրահ
    • Տոմսեր
  • Սկիզբ
  • Այցելություն
  • Ցուցահանդեսներ
  • Կրթությունը թանգարանում
  • Հավաքածու
  • Թանգարանի մասին
Փետր․ 12 - Ապր․ 15, 2026
Թանգարանային աշխատանք․ բացահայտումներ


Համադրողներ՝
Մարիամ Դավթյան, Զառա Դիլանյան, Վիգեն Գալստյան, Հայկուշ Սահակյան, Արփինե Սարիբեկյան:

Վերականգնողներ՝
Իգոր Պողոսյան, Ամալյա Հովսեփյան, Տաթևիկ Ամիրխանյան, Արտաշես Աբրահամյան, Լուսինե Պողոսյան:

Ինչպե՞ս են «լուռ» արվեստի գործերը բացահայտում իրենց թաքնված ինքնությունն ու պատմությունը։ Այս նոր ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի՝ վերջին տարիների ծավալուն հետազոտական, վերականգնման և որոշարկման աշխատանքների արդյունքում արված նշանակալի բացահայտումները։

Պատկերասրահը, որի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 40 000 արվեստի գործ և 200 000 արխիվային նյութ, շարունակում է վերհանել շուրջ մեկ դարի ընթացքում ձևավորված այդ ահռելի ֆոնդի գաղտնիքները։ Նոր թվային գործիքների և տքնաջան հետազոտական աշխատանքի շնորհիվ որոշարկվել են ավելի քան երեսուն ցուցանմուշների հեղինակների, այդ թվում՝ Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Գոհար Ֆերմանյանի, Հակոբ Գյուրջյանի, Պարմիջանինոյի, Լուի Անկետենի, Դավիդ Շտերենբերգի և այլ արվեստագետների նախկինում անհայտ գործերը։

Ցուցահանդեսը նաև ընդգծում է Վերականգնման բաժնի առանցքային դերը, որի շնորհիվ տեղի են ունեցել կարևոր հայտնաբերումներ՝ սկսած Մարտիրոս Սարյանի 1910 թվականի նորահայտ նատյուրմորտից մինչև պոլսահայ նկարիչ Օհաննես Քյուրքճեանի եզակի սրբանկարը։

Այս բացահայտումները ոչ միայն օգնում են վերաիմաստավորել հայ արվեստի պատմությունը և ընդլայնում են համաշխարհային արվեստի ներկայացման հնարավորությունները Պատկերասրահում, այլև ցույց են տալիս վերջինիս առանցքային գործառույթը որպես գիտական հաստատություն և համամարդկային մշակութային ժառանգության պահապան։



Հայաստանի ազգային պատկերասրահ

Արամի փող․ 1, 0010, ԵՐեւան, Հայաստան
+374 10 580812
info@gallery.am
  • Այցելություն
  • Ցուցահանդեսներ
  • Կրթությունը թանգարանում
  • Հավաքածու
  • Թանգարանի մասին

Այցելության ժամեր

Թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից։ Տոմսարկղը փակվում է աշխատանքի ավարտից 30 րոպե առաջ։

Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ
11:00 → 18:00

Կիրակի
11:00 → 17:00

Երկուշաբթի
ՓԱԿ