Սիսիանի պատկերասրահ

Թանգարանի մասին

Սիսիանի պատկերասրահը գործում է 1996 թվականից: Ցուցադրությունում ներկայացված են 20-րդ դարի հայ նշանավոր արվեստագետների բազմաժանր ստեղծագործությունները:

Մշտական ցուցադրությունում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր վարպետներ Մհեր Աբեղյանի, Հովհաննես Զարդարյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Վարոս Շահմուրադյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Ռուբեն Արուտչյանի կտավները, քանդակագործներ Հակոբ Գյուրջյանի, Նիկողայոս Նիկողոսյանի, Սարգիս Բաղդասարյանի և այլոց ստեղծագործություններ:

Սիսիանի պատկերասրահում պարբերաբար կազմակերպվում են ինչպես մայր թանգարանի հավաքածուն, այնպես էլ մարզի արվեստագետներին ներկայացնող ցուցահանդեսներ, անցկացվում են դասախոսություններ, վարպետաց դասեր, հուշ-ցերեկույթներ և մշակութային այլ միջոցառումներ:

Հասցե

ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսակյան 39
Հեռ․՝ (+374 283) 0-28-14
Դիրքը քարտեզի վրա →