Սեպ․ 17 - Փետր․ 17, 2027

Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը

Համադրող՝
Վիգեն Գալստյան

Ցուցահանդեսի տևողությունը՝
2026 թ. սեպտեմբերի 17 – 2027 թ. փետրվարի 17

«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը՝ նշանավորում է խոշոր իրադարձություն հայկական արվեստի պատմության մեջ․ ստեղծումից ավելի քան 130 տարի անց Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» (1894) գլուխգործոցն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում՝ իր հայրենիքում։

Աբիլխան Կաստեևի անվան Ղազախստանի Հանրապետության արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ Հայաստան եկող «Լքյալը» ցուցահանդեսի նշանային ստեղծագործությունն է։ Միաժամանակ առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, կմիավորվեն Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավներ՝ «Լքյալը» (1894), «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898)։ Ցուցահանդեսում ներկայացվելու են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլոց՝ մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացման ուղին բացահայտող ստեղծագործությունները, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից երկու ստեղծագործություն և Սբ․ Առաքելոց եկեղեցու պատմական այն դուռը, որը պատկերված է Սուրենյանցի «Լքյալը» կտավում՝ ստեղծելով բացառիկ կապ պատմական բնօրինակի և դրա գեղարվեստական պատկերի միջև։

Ցուցահանդեսի գաղափարական շարունակությունը կլինի սեպտեմբերի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվող «Մարդկության դեմքը. արվեստ, մշակութային դիվանագիտություն և հումանիզմ» միջազգային ֆորումը։ Այն միտված է արվեստի և մշակույթի շուրջ մասնագիտական, միջգերատեսչական և միջազգային երկխոսության ձևավորմանը՝ դիտարկելով այն մշակութային դիվանագիտության, արվեստաբանության և հումանիստական արժեքների համատեքստում։


Հայաստանի ազգային պատկերասրահ

Արամի փող․ 1, 0010, Երևան, Հայաստան
+374 10 580812
info.gallery.am

Built with Art Schema


Այցելության ժամեր

Թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից։ Տոմսարկղը փակվում է աշխատանքի ավարտից 45 րոպե առաջ։

Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ
11:00 → 18:00

Կիրակի
11:00 → 17:00

Երկուշաբթի
ՓԱԿ