Եղեգնաձորի պատկերասրահ
Թանգարանի մասին
Եղեգնաձորի պատկերասրահը հիմնադրվել է 1978 թվականին: Պատկերասրահն իր գործունեության ընթացքում կազմակերպել է հայ և արտասահմանյան նկարիչների աշխատանքների բազմաթիվ ցուցադրություններ:
Մասնաճյուղի վերաբացումը, վերանորոգումից հետո, համընկել է գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկ Վարդապետի (1260-1333/39) ծննդյան 750-ամյակին նվիրված տոնակատարությունների հետ։
Մշտական ցուցադրությունում ներկայացված են հայկական կերպարվեստի նշանավոր վարպետներ Անատոլի Պապյանի, Վոլոդյա Սահակյանի, Հակոբ Անանիկյանի, Բաբկեն Քոլոզյանի, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Հովհաննես Շարամբեյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հենրիկ Սիրավյանի, Զաքար Խաչատրյանի, Վարուժան Վարդանյանի և այլոց աշխատանքներ:
Պատկերասրահում պարբերաբար կազմակերպվում են ինչպես մայր թանգարանի հավաքածուն, այնպես էլ մարզի արվեստագետներին ներկայացնող ցուցահանդեսներ:
Հասցե
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1
Հեռ. 374281 2-26-38
Դիրքը քարտեզի վրա →
