Նոյ․ 5 - Դեկ․ 30, 2026
Յուրի Պետրոսյան․ Մտորումներ

Համադրող՝
Մարիամ Դավթյան

Ցուցահանդեսի տևողությունը՝
2026 թ. նոյեմբերի 5 – դեկտեմբերի 5

Յուրի Պետրոսյանի ստեղծագործությունը հայ կերպարվեստի վերջին կեսդարյան պատմության մեջ առանձնանում է պլաստիկական մտածողության ինքնատիպությամբ, հոգեբանական խորությամբ և գեղարվեստական արտահայտչամիջոցների բազմազանությամբ։ Համադրելով դասական ավանդույթն ու արդիական որոնումները՝ նա ձևավորել է ուրույն ոճ, որի առանցքում մարդն է իր ներաշխարհով, ապրումներով և հոգևոր ձգտումներով։

Ցուցահանդեսում ներկայացված են վարպետի ստեղծագործական ուղու հիմնական փուլերն ու ոճական զարգացումները՝ վաղ որոնումներից, արձանագործական ձևաստեղծումներից մինչև մանր պլաստիկա, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքներ և վերջին տարիներին ստեղծված կոլաժներ։

Պետրոսյանի արվեստում ձևը դառնում է զգացմունքի, նյութը՝ գաղափարի, իսկ քանդակը՝ մարդու և աշխարհի երկխոսության միջոց։