Հուլ․ 25 – Հոկ․ 25, 2025
Ժանսեմ․ Կենդանի գծի վարպետը
Ժանսեմ․ Կենդանի գծի վարպետը
Ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013) ստեղծագործական ուղին մարդկային ու սոցիալական տարրերով խորապես հագեցած պատմություն է, որն անկրկնելի հետագիծ է թողել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և սփյուռքահայ մշակույթի վրա։ Իր աշխատանքներում Ժանսեմը կենտրոնացել է հասարակության առավել խոցելի ու անտեսանելի խմբերի պատկերման վրա։ Նրա պատկերների թեմատիկ առանցքում էին աղքատները, մարմնավաճառները, կանայք, երեխաներն ու ծերերը, ինչպես նաև առօրյա կյանքի ծեսերն ու առարկաները։
Ցուցադրությունը ներկայացնում է Ժան Ժանսեմի 120-ից ավելի աշխատանք, որոնք ի մի են բերում նկարչի 1960-80-ականների գրաֆիկական ստեղծագործության հիմնական թեմաները։ Աշխատանքներն ընտրված են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրաբերած հարուստ հավաքածուից՝ ընդգծելով արվեստագետի կապը հայրենի մշակույթի ու Հայաստանի հետ։




