Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

08.06.2017 - 15.06.2017

«Շվեդ հայրիկներ» խորագիրը կրող ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

Ս.թ. հունիսի 8-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Շվեդ հայրիկներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացնում է Շվեդիայում ապրող 25 հայրերի դիմանկարները, որոնք ընտրում են իրենց երեխաների հետ առնվազն վեց ամիս տանը մնալու տարբերակը: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել երեխայի խնամքի հարցում գենդերային հավասարության հետևանքները: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 15-ը:

Մշտական
ցուցադրություն

Աթայան Արմեն Արշակի

Ամպամած օր. Սևան (1953)

կտավ, յուղաներկ
53,5x84 սմ