Ազգային պատկերասրահում կրթական ծրագրերը նախագծվում, կազմակերպվում և գնահատվում են՝ հիմնվելով մշտական ցուցադրության և ժամանակավոր ցուցադրությունում ներկայացված արվեստի ստեղծագործությունների հիման վրա: Հիմնական տեսակներն են՝ թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրերը, պարբերական այցերի համար նախատեսված սեզոնային դպրոցները, դասախոսությունները, առցանց հարթակում կազմակերպվող վիկտորինաներն ու մրցույթները։
Հիմնական նպատակը դասընթացի մասնակիցներին կերպարվեստի տեսակների, ժանրերի, նյութերի, որոշ տեխնիկական միջոցների, ինչպես նաև հայ և այլազգի մեծանուն արվեստագետների մասին ընդհանուր գիտելիքներ հաղորդելն է, արվեստի բնագավառում մասնակցության փորձառության ապահովումը և այլն: Մինչ օրս ստեղծվել են ավելի քան 30 թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրեր։
Մեր ծրագրերը ստեղծվում են դպրոցական առարկայական պլանների դիտարկման, մանկավարժների, տնօրենների և ծնողների հետ ունեցած հարցազրույցների արդյունքում։ Մինչև այսօր մեր կրթական ծրագրերին մասնակցել են ՀՀ նախակրթարանների և դպրոցների շուրջ 7000 սաներ, որոնց թիվը օրեցօր աճում է։ Թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրերի ստեղծման գործընթացը շարունակական բնույթ ունի Ազգային պատկերասրահում։
Նախնական գրանցման համար կարող եք լրացնել հետևյալ հայտաձևը և ուղարկել educationaldepartmentnga@mail.ru էլեկտրոնային հասցեին:
Ովքե՞ր–12-16 տարեկան այցելուներ
Որտե՞ղ–Հայ դասական արվեստի ցուցասրահ
Խումբը -10-15 մասնակից
Տևողությունը -50-60 րոպե
Հայ կերպարվեստում առաջին պատմական բնանկարի՝ Վարդգես Սուրենյանցի «Սբ. Հռիփսիմե եկեղեցին» կտավի դիտարկման և քննարկման միջոցով այցելուները ծանոթանում են հայ եկեղեցական ճարտարապետության պատմությանը, եկեղեցու տիպերին, ճարտարապետական դետալներին: Նրանց ներկայացվում է քրիստոնեության ընդունումից հետո երկրում ծավալվող եկեղեցաշինության գործընթացը, հայ միջնադարյան ճարտարապետության էվոլյուցիան։ Սբ․ Հռիփսիմե եկեղեցու առանձին դետալներով մանրակերտի կառուցման արդյունքում մասնակիցները խաղի միջոցով յուրացնում են եկեղեցու ճարտարապետական հորինվածքի առանձին դետալների անվանումները (օրինակ՝ թմբուկ, գմբեթ, ճակտոն, մույթ):
Ովքե՞ր – 6-12 տարեկան այցելուներ, ընտանիքներ
Որտե՞ղ – Ռուսական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից
Տևողությունը - 50-60 րոպե
Մի քանի բեմանկարչական էսքիզների դիտարկման միջոցով ծնողներն ու երեխաները ծանոթանում են բեմանկարչական արվեստին, նրա առանձնահատկություններին։
Այնուհետև, բաժանվում են երեք խմբի ։ Ընտրվում Է որևէ գրական ստեղծագործություն, որի շուրջ յուրաքանչյուր խումբ ստեղծագործում է՝ պատրաստելով և ձևավորելով բեմ, ներկայացման պաստառ, տիկնիկներ։ Այս կրթական ծրագրի կարևորություններից մեկը ծնողների և երեխաների, ինչպես նաև տարբեր ընտանիքների միջև միջանձնային շփման, համատեղ ստեղծագործելու հնարավորությունն է։
Ովքե՞ր-8-14 տարեկան երեխաներ
Որտե՞ղ- Հովհաննես Այվազովսկու ցուցասրահ
Խումբը-10-15 մասնակից, տևողությունը՝ 50-60 րոպե
Հայ կերպարվեստում ծովանկարչությունը, որպես բնանկարի ինքնուրույն տեսակ, սկսվում է Հովհաննես Այվազովսկու կտավներից: Հայաստանի ազգային պատկերասրահում են պահվում վարպետի ստեղծագործությունների երկրորդ խոշոր հավաքածուն: Ծրագրի ընթացքում երեխաները ծանոթանում են Հ. Այվազովսկու կյանքին ու ստեղծագործությանը, ծովանկարչության տեսակներին:
Այնուհետև յուրաքանչյուր մասնակից համապատասխան նյութերի օգնությամբ պատկերում է իրեն հարազատ ծովային տեսարան:
Ովքե՞ր - 5-7 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Իտալական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը՝ 30-40 րոպե:
Իտալացի քանդակագործ Լուիջի Բիենամեի (1795-1878) «Պարող բաքոսուհին» քանդակի դիտարկման միջոցով մասնակիցները ծանոթանում են քանդակի նյութերի տեսակներին, առասպելական պատմությանը, սովոում են դիտել քանդակ։ Նյութի ներկայացման ընթացքում կիրառվում է հեքիաթաթերապիայի մեթոդը։ Ինտերակտիվ հատվածում մասնակիցները խաղի միջոցով ուսումնասիրում են հինգ զգայարանները։ Քանդակի դիտման ժամանակ զարգանում է նրանց ընդհանուր և դետալային ընկալումը։
Ովքե՞ր - 5-12 տարեկան այցելուներ
Որտե՞ղ - Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցասրահ
Խումբ - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 40-50 րոպե:
Մարտիրոս Սարյանի մի քանի ստեղծագործությունների մեկնաբանման և վերլուծության արդյունքում մասնակիցները ծանոթանում են նատյուրմորտի ժանրին, գեղանկարչական պարագաներին՝ վրձին, կտավ, ենթաշրջանակ, շրջանակ, մոլբերտ և այլն: Այնուհետև նրանք բաժանվում են երկուական խմբերի։ Յուրաքանչյուրին հանձնարարվում է փնտրել և գտնել դիտարկված նկարներում պատկերված մրգերի, բանջարեղենի մուլյաժները և այլ առարկաներ։ Այնուհետև թիմերն ընտրված առարկաների միջոցով դնում են մեկական նատյուրմորտ՝ աշնանային և արևելյան թեմաներով, և նկարում են այն։
Ովքե՞ր 4-15 տարեկան երեխաներ` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ – 20-րդ դարի հայ արվեստի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 50-60 րոպե:
Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» (1922թ.) գրաֆիկական թերթի դիտարկման միջոցով մասնակիցները ծանոթանում են գրաֆիկայի տեխնիկային, հայկական էպոսի ստեղծման պատմությանը,փորձում են վերլուծել Սասունցի Դավթի կերպարը։
Ինտերակտիվ հատվածում մասնակիցներին տրամադրվում են ստեղծագործության կրկնօրինակի դրվագները։Թանգարանային մանկավարժը էպոսից ընթերցում է դրվագներին համապատասխան հատվածները։ Մասնակիցները պետք է գուշակեն, թե ո՞ր դրվագի մասին է տվյալ տեքստը և գլուխկոտրուկի սկզբունքով դասավորեն դրանք համապատասխան հերթականությամբ։
Ովքե՞ր - 8-14 տարեկան երեխաներ
Որտե՞ղ - Գևորգ Բաշինջաղյանի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից,
Տևողությունը՝ 50-60 րոպե
Հայ գեղանկարչության մեջ բնանկարի հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի կտավների մեկնաբանման և վերլուծության միջոցով մասնակիցները ծանոթանում են բնանկար ժանրին, հաղորդակցվում հայրենի բնաշխարհի խորհրդանշական բնապատկերներին՝ Արարատ, Արագած, Սևան, Դիլիջան: Այնուհետև մասնակիցները ունկնդրում են հայ գրականության մեծ վարպետներ՝ Ավ. Իսահակյանի, Հ.Սահյանի և այլոց՝ հայրենի բնությունը գովերգող բանաստեղծությունները: Ընթացքում արծարծվում են մի շարք բնապահպանական խնդիրներ և փորձ է արվում մասնակիցների մեջ սերմանել սեր և հոգատարություն հայրենի բնության և շրջակա միջավայրի հանդեպ: Ինտերակտիվ հատվածում մասնակիցները պատկերում են իրենց ամենասիրելի հայրենի բնապատկերը՝ կիրառելով նաև պլաստմասե պարագաներ:
Ովքե՞ր - 7-8 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Եվրոպական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը՝ 50-60 րոպե:
16-18 դդ. Իտալական և ֆրանսիական կերպարվեստի հունահռոմեական դիցաբանության թեմաներով կտավների միջոցով մասնակիցները ծանոթացնում են Անտիկ մշակույթին, հունահռոմեական դիցաբանությանը։ Բաժանվելով 2/3 հոգուց բաղկացած խմբերի «նայիր և սովորիր» քարտերի մեթոդով բացահայտում են ստեղծագործությունները և փորձում են վերլուծել տեսարաններն ու կերպարներին։ Արդյունքում զարգանում է մասնակիցների էսթետիկական ընկալումը, ստեղծագործականությունը, սոցիալական հմտությունները։ Խաղին մասնակցելիս երեխաները սովորում են նոր տերմիններ, զարգանում է նրանց խմբային աշխատանքը, նախաձեռնողականությունը և այլն։
Ովքե՞ր - 7-12 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Հակոբ Գյուրջյանի ստեղծագործությունների ցուցասրահ
Խումբ - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 40-50 րոպե:
Քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ստեղծագործությունների ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են քանդակի տեսակների, նյութի, Գյուրջյանի հերոսների հետ, ինչպես նաև գրքի կառուցվածքին և ստեղծման ընթացքին։ Առաջադրանքի արդյունքում մասնակիցները պատկերում են արդեն իրենց ծանոթ որոշ կերպարներ, հորինում են պատմություն նրանց մասնակցությամբ, որոնք էջեր դարձնելով կազմում են գիրքը։
Ովքե՞ր - 10-14 տարեկան այցելուներ` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցասրահ
Խումբը -10-12 մասնակից
Տևողությունը՝ 50-60րոպե:
Մարտիրոս Սարյանի պատկերած հայ մշակույթի անվանի ներկայացուցիչների դիմանկարների դիտարկման միջոցով մասնակիցները ծանոթանումեն նրանց մասնագիտական գործունեությանը և անցած ուղուն։ Այցելուների խումբը բաժանվում է երկուական կամ երեքական խմբերի։ Յուրաքանչյուր խմբին տրամադրվում է մանրամասն տեղեկություն հայ անվանի մտավորականներից մեկի մասին։ Յուրացնելով նյութը՝ մասնակցիները մնջախաղի միջոցով ներկայացնում են տվյալ անձնավորությանն ու նրա մասնագիտությունը։ Մյուս մասնակիցները, գուշակելով և ցուցասրահում գտնելով դիմանկարը, հարցու պատասխանի միջոցով քննարկման մեջ են ներգրավվում։ Այնուհետև մասնակիցներին առաջադրանք է տրվում նշել հինգից տաս ընդհանրություն դիմանկարներում պատկերված գործիչների միջև։
Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահներում մասնակիցները ստեղծագործությունների միջոցով ծանոթանում են Քրիստոսի պատկերագրությանը արվեստում և որոշ դրվագների հիման վրա տիպաբանում են եկեղեցական՝ շարժական և անշարժ տոները, ավելի մանրամասն ծանոթանում են Հայ Առաքելական եկեղեվու Տաղավար տոներին (Սուրբ ծնունդ, Տյարընդառաջ, Ծազկազարդ, Սուրբ Զատիկ,Վարդավառ): Ծրագրի ինտերակտիվ հատվածում, մասնակիցները իրենց ձեռքով պատրաստում են հայկական մոտիվներով տիկնիկիներ՝ առընչվելով հայկական ծիսական տիկնիկների պատրաստման ավանդույթին:
Ովքե՞ր - 8-12 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Եվրոպական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 80-90 րոպե
Ֆրանսիական արվեստի ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են կերպարվեստի տեսակներից գեղանկարի և քանդակի տեխնիկաներին: Ապա դիտարկում են Ֆրանսիացի նկարիչներ Ֆրանսուա Հյուբեր Դրուե կրտսեր «Օրլեանի դքսի զավակները», Ժան Օնորե Ֆրագոնարի «Ռինալդո և Արմիդա», Կարլ Վանլոյի «Նվիրաբերում Ամուրին» կտավները և Էտյեն Մորիս Ֆալկոնեի «Ամուր» քանդակը, որոնցից յուրաքանչյուրում հեղինակները պատկերել են սիրո դրսևորման տարբեր ձևեր (օր.՝ սերը ընտանիքի անդամների միջև, սերը՝ բնության հանդեպ, սերը՝ հայրենիքի հանդեպ, գիտության, կրթության հանդեպ և այլն)։ Մասնակիցները քննարկում են սիրո տարբեր դրսևորումները։ Ամփոփիչ առաջադրանքի ընթացքում մասնակիցները ստեղծագործում են սիրո թեմայով։
Ովքե՞ր - 10-15 տարեկան երեխաներ
Որտե՞ղ - Հ.Այվազովսկու ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից Տևողությունը՝ 50-60 րոպե:
Ովքե՞ր - 10-14 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Հայ դասական արվեստի ցուցասրահ
Խումբ - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 50-60 րոպե:
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմանդիր Վարդգես Սուրենյանցի ցուցասրահում մասնակիցները դիտարկում են պատմության որոշ դրվագներ պատկերող մի քանի կտավներ։ Քննարկելով կանացի կերպարների դիմանկարային (Սալոմե, Շամիրամ, Զաբել Թագուհի և այլն) բարոյահոգեբանական առանձնահատկությունները՝ պատկերացում են կազմում պատմական տարբեր ժամանակաշրջաններում նրանց ունեցած դերակատարման վերաբերյալ։ Յուրաքանչյուր մասնակից ստացված տեղեկությունը ամրապնդելու համար լրացնում է համապատասխան հանձնարարությունների թերթիկ։ Այնուհետև բաժանվում են երկու խմբի, յուրաքանչյուր խումբ ընտրում է դիտարկված ստեղծագործություններից որևէ մեկը և ինքնուրույն ներկայացնում ստացած տեղեկությունը։ Այնուհետև նարանք լրացնում են խաչբառ թեմային համապատասխան հարցերով։
Ովքե՞ր - 10-14 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Հայ դասական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 50-60 րոպե:
Հովնաթանյանների ստեղծագործությունների ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների կյանքին և ստեղծագործությանը, 19-րդ դարի Թիֆլիսի մշակութային կյանքին և հայերի մասնակցությանը դրանում, ավելի մանրամասն դիտարկում են Հակոբ Հովնաթանյանի կանանց դիմանկարները, դրանցում պատկերված տարազների միջոցով ծանոթանում հայկական քաղաքային տարազի պատմությանն ու տեսակներին:
Այնուհետև մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Նրանց տրամադրվում է կանացի դիմանկարներից մեկի վերատպությունը և տարբեր նյութեր ( կտոր, ուլունք, քարեր, ժապավեն և այլն ) և առաջարկվում է կոլաժի տեխնիկայի կիրառմամբ մոդելավորել նոր զգեստ:
Ովքե՞ր 12-14 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Ֆրանսիական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 40-50 րոպե:
Ֆրանսիական արվեստի ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են կերպարվեստի տեսակներից գեղանկարի և քանդակի տեխնիկաներին: Ապա դիտարկում են Ֆրանսիացի նկարիչներ Ֆրանսուա Հյուբեր Դրուե կրտսեր «Օրլեանի դքսի զավակները», Ժան Օնորե Ֆրագոնարի «Ռինալդո և Արմիդա», Կարլ Վանլոյի «Նվիրաբերում Ամուրին» կտավները և Էտյեն Մորիս Ֆալկոնեի «Ամուր» քանդակը, որոնցից յուրաքանչյուրում հեղինակները պատկերել են սիրո դրսևորման տարբեր ձևեր (օր.՝ սերը ընտանիքի անդամների միջև, սերը՝ բնության հանդեպ, սերը՝ հայրենիքի հանդեպ, գիտության, կրթության հանդեպ և այլն)։ Մասնակիցները քննարկում են սիրո տարբեր դրսևորումները։ Ամփոփիչ առաջադրանքի ընթացքում մասնակիցները ստեղծագործում են սիրո թեմայով։
Կրթական ծրագրի մեկ մասնակցի տոմսի արժեքն է 600 դրամ:
Կրթական ծրագրերին անհրաժեշտ է գրանցվել նախապես։
Հեռ.՝ +(374) 96 86 96 44
Էլ. հասցե՝ educationaldepartmentnga@mail.ru
Մշտական
ցուցադրություն
Ընդօրինակող` Լորիս-Մելիքով (Մելիքյան) Ռուբեն Հովսեփի
Ընդօրինակություն 1038 թ. ավետարանի «Ծնունդ և մոգերի երկրպագումը» մանրանկարի (1944)
թուղթ, գուաշ
32x41,5 սմ